Նորություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 3 նոր դեպք: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը հայտարարել էր, որ կազմակերպությունը կորոնավիրուսը որակել է որպես համաճարակ:

«Առաջիկա օրերին և շաբաթներին մենք ակնկալում ենք, որ COVID-19 (կորոնավիրուս)-ի դեպքերը, մահերը և ազդեցության գոտում հայտնված երկրների թիվը կտրուկ կաճի: ԱՀԿ-ն այս բռնկումը գնահատել է շուրջօրյ ռեժիմով, և մենք խորապես մտահոգված ենք տարածման ահագնացող մակարդակով և դաժանությամբ, ինչպես նաև անգործության ահազանգող մակարդակով: Ուստի մենք կատարել ենա այն եզրահանգումը (գնահատականը), որ COVID-19-ը կարող է որակվել որպես ՀԱՄԱՃԱՐԱԿ»:

Հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը:

Հայաստանի գործադիրի ղեկավարը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք:

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։

Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում:

Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։

Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք եւ եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարեւան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել:
Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաեւ եվրոպական այլ երկրներում։
Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից։
Նշեմ, որ «Գոլդեն փելիսի» ժողովուրդը եւ առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն:
Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանել հանգստություն եւ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները։
Ուշադրություն դարձրեք, որ այս երեք դեպքերը նույնպես Հայաստանում վարակվելու դեպքեր չեն, այլ արտերկրում տեղի ունեցած վարակվածություններ»։

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436