Նորություններ

Հարավային Կովկասում վիրուսի առաջին դեպքերը հայտնաբերվել են փետրվարի վերջին՝ Իրանի բռնկումից անմիջապես հետո: Մինչև այժմ Հայաստանը գրանցել է դեպքերի ամենաբարձր ցուցանիշը՝ 482 դեպք մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ: Հայաստանը Հարավային Կովկասի երեք պետություններից առաջինն էր, որ հայտարարեց արտակարգ դրություն, ինչը հետևանքներ է ունենում ներքին քաղաքականության վրա:

COVID-19 համաճարակը ցնցել է համաշխարհային տնտեսությունը և քաղաքականությունը, որն արդեն իսկ ունի զգալի բացասական ազդեցություն աշխարհի վրա: Հավատացյալներն ամբողջ աշխարհում խուսափում են հանրային առողջապահության մարմինների նախազգուշացումներից, թե համայնքային հավաքները պետք է սահմանափակվեն վիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Համաճարակի ընթացքում կրոնը միլիարդավոր մարդկանց համար առաջին հանգստացնող միջոցն է, որի պայքարի ժամանակ գիտնականները, նախագահները և աշխարհիկ աշխարհը, կարծես մինչ այժմ քիչ պատասխան ունի: Պետությունների համար հետևանքները կախված կլինեն համաճարակի տևողությունից և պետությունների ձեռնարկած միջոցներից:

Կասկած չկա, որ COVID-19-ի դեպքերի թվի աճի դեպքում բժշկական ծառայությունները կթուլանան, նմանապես կզգացվի մարդկանց սոցիալական վիճակի վատթարացում, որը խոցելի մարդկանց վրա կտրուկ կազդի: Այս համատեքստում և ստեղծված միջավայրում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերն ու աշխատանքը և տեղական դերակատարների հետ համագործակցությունը կունենան կարևոր նշանակություն և ներդրում: ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ), լինելով էկումենիկ կազմակերպություն, արագորեն արձագանքեց կառավարության հնչեցրած՝ ռեսուրսների և կամավորների մոբիլիզացման կոչին: Կլոր սեղան հիմնադրամը, համագործակցելով մարզերում գտնվող գործընկեր եկեղեցահեն սոցիալական կենտրոնների և կառավարության հետ, կամավորներ է հավաքել Հայաստանի հեռավոր համայնքներում խոցելի ընտանիքների և միայնակ ծերերի մարդասիրական օգնության բաշխման ընթացքին աջակցելու նպատակով: Կլոր սեղանն արդեն դիմել է միջազգային էկումենիկ և հումանիտար կազմակերպություններին` խնդրելով շտապ օգնություն ցուցաբերել տեղացիների առողջության կարիքները բավարարելու համար: Սա ծառայում է որպես լավ էկումենիկ համերաշխության օրինակ, թե ինչպես է պրակտիկայում գործում դիակոնիան:

Միլիարդավոր հավատացյալների սրտերը հավատքով լցնելու և Աստծո հետ հոգևոր կապը պահպանելու նպատակով՝ աշխարհի բոլոր եկեղեցիները կոչ են անում միասին աղոթել տներից և աշխատատեղերից, որպեսզի օգնեն նրանց, ովքեր պայքարում են այս դժվարին և սթրեսային պահին միջոցներ գտնելու համար, և հնարավորություն ընձեռելու հավատացյալներին աղոթել միմյանց հետ համերաշխորեն, նույնիսկ եթե հնարավոր չէ հավաքվել եկեղեցում:

Վիրուսի տարածման դեմ պայքարում եկեղեցիները, ներառյալ Հայ Առաքելական Եկեղեցին, ստիպված են ծառայություններ մատուցել փակ դռների ետևում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 18-ը հայտարարեց «Աղոթքի համազգային օր»`համաճարակի համաշխարհային բռնկման ժամանակ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բոլորին հրավիրեց երեկոյան ժամը 19:00-ին իրենց գտնվելու վայրում իրենց աղոթքով միանալ հոգևորականներին: Աղոթքն ուղիղ հեռարձակվեց սոցիալական լրատվամիջոցներով, Հանրային հեռուստաընկերությամբ, հազարավոր մարդիկ միասին աղոթում էին խաղաղության, առողջության և կարիքավորների համար: Հայ Առաքելական Եկեղեցին այս անհանգիստ ժամանակներում ամեն օր դռնփակ աղոթք է մատուցում և հեռարձակում հանրությանը: Անկախ նրանից, թե մենք վստահ ենք և համարձակ, կամ կասկածանքով ու վախով լցված ՝ Աստված սիրո, հույսի և ոգեշնչվածության աղբյուրն է:

Հարութուն Կարապետյան
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմադրամի ծրագրերի պատասխանատուի օգնական

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436