Նորություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ հերթական ուսուցողական հանդիպումը, որը նվիրված էր կոնֆլիկտի փոխակերպման» հիմնական հարցերի քննարկմանը ուսանողների հետ: Հանդիպան նախաձեռնողները «Կոնֆլիկտի փոխակերպումը բանակցությունների միջոցով» դասընթացի շրջանավարտ Ռուզաննա Հայրապետովան և ասպիրանտուրայի քաղաքական գիտության առաջին կուրսի ուսանող Ինգա Կաժոյանն էին:


Քննարկմանը մասնակցում էր Սլավոնական համալսարանի «Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի» միջազգային հարաբերությունների, իրավագիտության և քաղաքագիտության ֆակուլտետների 22 ուսանող: Դասընթացն անցկացվեց ուսանողների ակտիվ մասնակցությամբ: Ներածական մասում ուսանողներին ներկայացվեցին հակամարտության հիմնական առանձնահատկությունները: Բանախոսներն անդրադարձան նաև որոշ հարցերի, հակասական կետերի և քննարկեցն տարբեր հիպոթետիկ հակամարտությունների իրավիճակները:


Ուսանողները ծանոթացան հակամարտությունների առաջացման, զարգացման և կարգավորման հիմնական փուլերին: Միջոցառման երկրորդ մասն անցկացվեց դերային խաղի մեթոդով: Ուսանողները բաժանվեցն չորս խմբ և քննարկեցին «Ահաբեկիչ մեկ մարդու համար` ազատամարտիկ մյուսի համար» թեման:


Ակտիվ խաղերից ու քննարկումներից հետո ուսանողները կարևորեցին նմանատիպ հանդիպումների շարունակակությունը և մեծ ցանկություն հայտնեցին մասնակցել այլ քննարկումներին՝ ընդգրկելով ավելի շատ մասնակիցների:

 

 

 

 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper