Print this page
Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գումարեց 2020 թ. առաջին նիստը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգ Զ Չորեքչյան դահլիճում տեղի ունեցավ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 2020 թ. առաջին նիստը: Այն նախագահում էր ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

IMG 5005

Նիստի սկզբում ՀԿՍ ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը ներկայացրեց եռամյա ծրագիրը, որն իրականացվելու է Գերմանիայի բողոքական եկեղեցիների միության՝ «Հաց աշխարհին» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցության շրջանակում:

IMG 5011

ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրեց Կլոր սեղան հիմնադրամի միջազգային գործընկեր կազմակերպություններից մեկի՝ «Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքի (ACT Alliance) հետ աշխատանքում նոր զարգացումները: Դրանից հետո Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը ներկայացրեց հիմնադրամի, ինչպես նաև ՀԿՍ աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոնների հավաստագրման գործընթացը: Այն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և դրական արդյունքի դեպքում տրամադրում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպության պետական հավաստագիր: Քննարկվեցին նաև կազմակերպչական և աշխատանքային այլ հարցեր: