Նորություններ

«Արձագանքում COVID -19-ին Աշտարակում՚» ծրագրի շրջանակներում Կլոր սեղանի աշխատակիցներ Լիաննա Մխիթարյանը և Խաչատուր Տեր-Ավետիսյանը ս.թ. դեկտեմբերի 23-ին այցելեցին Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոն, մարդասիրական օգնության բաշխման գործնթացը դիտարկելու նպատակով:

2 Ashtarak COVID 19 ART 23 12 20

Տրամադրվել է 227 սննդի և 72 սանհիգիենիկ պարագաների փաթեթ՝ Աշտարակում և հարակից գյուղերում բնակվող 69 ընտանիքի: Ընդհանուր առմամբ, ծագրի այս փուլում ընդգրկվել է 241 բնակիչ , որից 10-ը՝ երեխաներ: Նրանց մեջ է նաև Արցախից ժամանած 11 ընտանիք՝ 54 մարդ, որից 28-ը՝ երեխա: Պլանավորվում է բաժանել ևս 141 փաթեթ՝ Աշտարակում և հարակից գյուղերում բնակվող 36 ընտանիքների:

5 Ashtarak COVID 19 ART 23 12 20

Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի նկատմամբ մարդկանց և համայնքների պատրաստվածության և կայունության բարձրացումը և հիվանդության հետագա տարածման կանխարգելումը: Համայնքների համար հասանելի կդառնան կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պարագաները, սննդամթերքի սահմանափակ հասանելիություն ունեցող մարդիկ կկարողանան բավարարել կարիքները:

1 Ashtarak COVID 19 ART 23 12 20

Բաշխումն իրականացվեց Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի տարածքում՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման բոլոր անհրաժեշտ կանոնների պահպանմամբ: Արվել էին գծանշումներ՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար, շահառուները դիմակներով էին մուտք գործում բաշխման վայր, կատարվում էր ջերմաչափում, ձեռքերի ախտահանում: Մարդկանց կուտակումներից խուսափելու համար յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսված փաթեթը ստանում է ընտանիքի մեկ անդամ՝ ներկայացնելով բոլոր անդամների փաստաթղթերը:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436