Նորություններ

2021 թ.-ի մայիսի 10-ին, «Աջակցություն Արցախի Հանրապետության քաղաքացիներին» ծրագրի և «Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինք» (ACT Alliance) կազմակերպության հետ գործակցության շրջանակում ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան (ԵՀԽ-ՀԿՍ) հիմնադրամի աշխատակիցները որպես օգնություն նախատեսված սննդի 50 փաթեթ բաշխեցին 2020 թ. Արցախյան պատերազմի հետևանքով տուժած 10 ընտանիքի, որոնք բնակություն են հաստատել Երևանում և Արագածոտնի մարզում: Յուրաքանչյուր փաթեթն իր մեջ ներառել է 3-ական պարկ:

2 Visit karabakh families roundtable act.am

15 փաթեթ տրամադրվել է Հադրութի շրջանից ժամանած 15 անձի (2 ընտանիք), ովքեր վարձով են բնակվում Երևանում, իսկ Արագածոտնի մարզում 5 փաթեթ տրամադրվել է Աշտարակում բնակվող 5 անձի (1 ընտանիք), 12 փաթեթ` Զովասար համայնքի 12 բնակչի (3 ընտանիք), 11 փաթեթ Ներքին Բազմաբերդ համայնքի 11 բնակչի (3 ընտանիք), 7 փաթեթ` Պարտիզակ համայնքի 7 բնակչի (1 ընտանիք):

5 Visit karabakh families roundtable act.am

Արցախյան պատերազմի մասնակից 10 ընտանիքներից 3-ը ժամանել են Հադրութի և Քարվաճառի շրջանից, իսկ 7-ը` ՀՀ բնակիչներ են: 10 ընտանիքից 9-ում կա զոհ և 1 անհայտ կորած, իսկ մյուս ընտանիքում` 2 զինհաշմանդամ:

6 Visit karabakh families roundtable act.am

Ծրագիրն իրականացվում է «Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի» (ACT Alliance), Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունյաց թեմերի և համապատասխան թեմապատկան սոց. կենտրոնների աշխատակիցների  հետ համագործակցությամբ: Ընդհանուր ծրագրի շրջանակում օգնություն է տրամադրվել 2829 անձի:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436