Նորություններ

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Բազմաբաղադրիչ հրատապ աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի բնակչությանը Հայաստանում» ծրագրի շրջանակում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նախաձեռնել էր առցանց հանդիպում: Առցանց միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ՏԻՄ, մարզպետարանների, միջազգային կազմակերպությունների, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը բացման խոսքում ներկայացրեց Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծավալները 2020 և 2021 թթ. ընթացքում: «2020-2021 թթ. Արցախցիների ծրագրով շահառուների ընդհանուր թիվն այս պահի դրությամբ 9,861 մարդ է: Արցախցիներին աջակցության ծրագրի բյուջեն՝ 369,250,000 ՀՀ դրամ: Ընթացիկ ծրագրերին ցուգահեռ՝ Արցախյան երկրորդ պատերազմի արհավիրհքից տուժածներին աջակցություն ցուցաբերելը լինելու է Կլոր սեղան հիմնադրամի՝ այս տարվա գոծունեության հիմնական և շարունակական ուղղությունը», շեշտեց Նազարյանը:

 

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը ներկայացրեց հիմնադրամի իրականացրած քարտեզագրման արդյունքները: Բանախոսներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի Գյումրիի սոցիալ-կրթական կենտրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Լիլիթ Սարիբեկյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներկայացուցիչները, ACTED հայաստանյան գրասենյակի ղեկավար Սարկիս Դոլմաջյանը, «Առաքելություն Հայաստան»-ի, փոխնագահ Ալլա Հարությունյանը և Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչ Ինգա Հարությունյանը: Նրանք ներկայացրեցին Ղարաբաղյան հակամարտությունից տուժած բնակչության հետ իրենց կատարած սոցիալական աշխատանքի արդյունքները, հետևությունները և խորհուրդները, ինչպես նաև զարգացման ծրարգրերի հեռանկարների տեսլականները:

 

Տ. Մարկոսը որպես հրատապ խնդիր նշեց համայնքներում սոցիալական աշխատողների բացակայությունը և աջակցություն ստացողների միասնական բազայի բացակայությունը: «4 կենտրոններում միասին շուրջ 800 անձի նվազագույնը 2 շաբաթվա, իսկ մաքսիմում` 5-6 ամսվա ապաստարան է տրամադրվել: Նոյեմբերից սկսած, Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ, հաստատվել է Արցախի աջակցության հանձնախումբը, որը շուրջ 230.000 ԱՄՆ դոլարի շրջանակում 18.000 երեխայի նվեր է տրամադրել ՀՀ-ում և Արցախում: Նույն հանձնախմբի ծրագրով ավելի քան 700 ընտանիք սննդի և հիգիենայի փաթեթներ է ստացել: Ներկայումս տրամադրվում է 200.000-ական ՀՀ դրամ միանվագ աջակցություն Արցախի հանձնված տարածքներից տեղահանված 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին` և Արցախում և ՀՀ-ում»,- նշեց Տեր հայրը: 

 

Կարինե Գյադուկյանը տեղեկացրեց, որ ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը 2020 թ.-ի Արցախյան պատերազմի 2–րդ շաբաթվանից ներգրավված է եղել աջակցման ծրագրերին: Նա անդրադարձավ ՀԿՍ-ի հովանավորությամբ ընթացող պատերազմից տուժած անձանց աջակցմանը նվիրված ծրագրին, որն իրականացվում է Շիրակի, Տավուշի, Գեղարքունյաց, Լոռու և Կոտայքի մարզերում` սոցիալ-հոգեբանական աջակցության, կարիքի գնահատման, դեպքի վարման գործառույթներով: 

 

Լիլիթ Սարիբեկյանը հայտնեց, որ 2020 թ.-ի Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից ծավալվել է աջակցման տրամադրման գործունեությունը, որի ֆոնդերը եղել են Չեխիայից, քանի որ գլխամասը գտնվում է Չեխիայում: Աջակցություն է տրամադրվել մի շարք ուղղություններով: 

 

Միրա Անտոնյանի 2 օգնականները ներկայացրեցին պատերազմից հետո Հայաստանի Սոցիալական աշխատողների ասոցիացիայի ծավալած գործունեության արդյունքում նախաձեռնված ծրագրերը:

 

Սարկիս Դոլմաջյանը և ACTED Հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավարը ներկայացրեցին իրենց գործունեության ոլորտի ուղղվածությունը: Էկոյի ծրագրով ներգրավված է նաև ՀԿՍ-ն. նախատեսվում է Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրականացնել վաուչերների գործունեություն. 4.100 շահառու պետք է ստանա սուպերմարկետների վաուչերներ:

 

Ալլա Հարությունյանը հայտնեց, որ սկզբում «Առաքելություն Հակաստան» ՀԿ-ն հագուստի, սննդային փաթեթների, կենցաղային պարագաների տեսքով է աջակցությունը տրամադրել, իսկ հետո բաշխվել են նաև էլեկտրական տաքացուցիչներ, հանրային ապաստարաններում տրամադրվել է նաև սառնարան, լվացքի մեքենա և կենցաղային այլ պարագաներ: Իրականացվում է նաև իրավական, հոգեբանական-սոցիալական աջակցություն:

Ինգա Հարությունյանն անդրադարձավ «Արցախից ժամանած ընտանիքների աջակցության և տրամադրվող ծառայությունների մոնիթորինգի իրականացման» ծրագրին, որի շրջանակում World Vision-ը կստեղծի տեղահանված անձանց համար արդյունավետ մոնիթորինգի ուղղորդման, վերահսկման մեխանիզմներ:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից Եվգինե Վարդանյանը ներկայացրեց պետական աջակցության պլանավորված միջոցառումները, դրանց շարունակականությունը, պետության հետ երկխոսության և համագործակցության մեխանիզմները: Վարդանյանն շեշտադրեց նախ համակարգման խնդիրը, քանի որ հստակ չեն մինչև իսկ գործող կազմակերպությունների անուններն ու գտնվելու վայրերը: Հայտնելով, որ դա պետական մասշտաբով լուծվող խնդիր է,  այինքն` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի համակարգման խնդիրները հարթելու ուղղությամբ, իսկ քարտեզագրման համար լավագույն տարբերակներից մեկը Կլոր սեղան հիմնադրամի հրավիրած հանդիպման նման հանդիպումներն են:

 

Նախատեսված է հաջորդ աշխատանքային ժողովն անցկացնել հունիսի 16-ին՝ Գյումրիի սոցիալական կենտրոնում:

 

ACTED ARM cons logo Karabakh page 0

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436