Նորություններ

18 2Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության Միջին Արևելքի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին: Նրանց ուղեկցում էին Մայր Աթոռի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, «Վորլդ Վիժըն» Հայաստանի Խորհրդատվական խորհրդի անդամ Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Վորլդ Վիժըն» Հայաստանի Խորհրդատվական խորհրդի ատենապետ պրն. Կարեն Նազարյանը:


«Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության Միջին Արևելքի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար պրն. Բենգ Յեոնն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 21 երկրից Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակության մոտ 40 անդամներին, որոնք հաջորդող օրերին Երևանում գումարելու են իրենց հերթական ֆորումը՝ շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռում Հայոց Հովվապետի հետ հանդիպելու և Ս. Պատարագին մասնակցելու համար:


18 3Այնուհետև հյուրերին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Հայրապետը: Նորին Սրբությունը, ներկայացնելով Խաչվերացի խորհուրդը, նշեց, որ այս տաղավար տոնին եկեղեցու յուրաքանչյուր անդամ անդրադարձ է կատարում Քրիստոսի փրկագործությանը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ ներկաները, մասնակցելով Ս. Պատարագին, կհամակվեն աղոթքով և հաղորդ կդառնան օրվա խորհրդին:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց կազմակերպության անդամներին իրենց նվիրյալ և օգտաշատ ծառայության համար, որն իր բարի պտուղներն է տալիս թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց նաև Հայոց Եկեղեցու և «Վորլդ Վիժըն»-ի միջև կրթական և սոցիալական ոլորտներում ձևավորված սերտ գործակցության առիթով: Հայոց Հովվապետը նաև խոսեց «Վորլդ Վիժըն»-ի աշխատանքներում ընդգրկված Արժանապատիվ Տ. Պարյուր քահանա Ավետիսյանի և պրն. Կարեն Նազարյանի նվիրյալ ծառայության մասին։


Հանդիպման ավարտին ներկաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ջերմ հյուրընկալության և Հայրապետական օրհնության արժանանալու համար:Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:


Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper