Նորություններ

Տեղի ունեցավ «Հակամարտությունների փոխակերպում» թեմային նվիրված գործնական հեռավար դասընթացը։ Այն վարում էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի օգնությամբ վերապատրաստում անցած՝ Կլոր սեղանի հակամարտությունների փոխակերպման ոչ ֆորմալ կրթական ծրագրի դասընթացավար, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների և արտաքին շահակիցների աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը: Նա լինելով Կլոր սեղանի դասընթացավարների վերապատրաստման դասընթացի մասնակից՝ հրավեր էր ստացել դասընթացը վարելու «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կողմից։

Erine Gharayan Training


Հեռավար հանդիպման ժամանակ Էրինե Ղարայանը մասնակիցներին ներկայացրեց «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի 5 թեմաները և երիտասարդների հետ քննարկեց, թե ինչ է կոնֆլիկտը, ինչ է դրա փոխակերպումը, ինչպես վերլուծել այն, ինչպես նաև խոսեց կոնֆլիկտի դերակատարների և կոնֆլիկտի վերլուծության մեթոդների մասին: Հեռավար դասընթացին մասնակցեց 41 երիտասարդ։


Գործնական դասընթացը նրանց հնարավություն ընձեռեց ձեռք բերել բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների փոխակերպմանը, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև նպաստեց երիտասարդների մոտ փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:


Հեռավար դասընթացն անցկացվել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի «Ներառական զարգացումներ ի նպաստ արդարացի և հաշվետու հասարակության» ծրագրի շրջանակում։ Դասընթացը Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի և նրա գործընկերների միջև հաստատված արգասաբեր համագործակցության հերթական օրինակն է:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436