ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցները «Աջակցություն Արցախից ինքնաբուխ ժամանածներին» ծրագրի շրջանակներում մարդասիրական օգնություն բաշխեցին Արմավիրի մարզի Արաքս, Ակնաշեն, Գայ, Քարակերտ և Զինավան համայնքներում։ Հումանիտար օգնություն բաշխվեց շուրջ 90 Արցախցի մեր հայրենակիցներին։ Ծրագրի շրջանակում տրամադրվեց 37 սննդի և հիգիենիկ փաթեթ, 32 ձմեռային վերարկու և 47 անկողնային պարագա։
Բաշխման ընթացքում իրենց անմիջական մասնացությունն ու աջակցությունը ցուցաբերեցին «Սուրբ Նշան» սոցիալական-մշակութային կետրոնի ղեկավար Հասմիկ Մխիթարյանը, Տ․ Գևորգ քահանա Կրտիկաշյանը, Քարակերտի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մշակութային կենտրոնի ղեկավար Աննա Ղուկասյանը, Արաքս և Ակնաշեն համայնքապետարանների աշխատակիցները։
Զրույցների ընթացքում պարզ դարձավ, որ ընտանիքների մեծ մասը չի կարողանում օգտվել պետության աջակցության ծրագրերից։ Ոմանք դժվարություն ունեն հենց գրանցվելու հետ, ոմանք էլ դիմել են, բայց մերժվել են անհասկանալի պատճառներով։
Ընտանիքները մի մասը ցանկանում է վերադառնալ, սակայն Ստեփանակերտում վարձով բնակարան գտնելն գրեթե անհնար է։ Վարձով տներ չկան կամ 120 000 դրամից ավելի արժեն։ Ընտանիքները բախվում են մեծ խնդիրների հետ այստեղ ևս՝ կացարանները ժամանակավոր են, աշխատանք չունեն, կոմունալ վճարումները ստիպված են կատարել իրենք։
Ծրագիրն իրականացվում է F.A.P. հիմնադրամի հետ գործակցությամբ: