Նորություններ

Դեկտեմբերի 6-7-ը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան  հիմնադրամը հյուրընկալել էր Երևելքի հիմնադրամի խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Արևելքի հիմնադրամի տնօրեն Միրոսլավ Մատրենչիկը, Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկովյան Կլոր սեղանի ներկայացուցիչ Մարգարիտա  Նելյուբովան, Բելառուսի ուղղափառ եկեղեցու բարեգործության քույրերի միության քարտուղար Ելենա Զինկևիչը և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հանրային կապերի բաժնի աշխատակից Իվարս Կուպցիսը:

Դեկտեմբերի 6-ի հանդիպման ընթացքում ներկայացվել, քննարկվել և հաստատվել է Արևելքի հիմնադրամի 2015թ. տարեկան հաշվետվությունը: Դրանից հետո հանդիպման մասնակիցները քննարկել են հիմնադրամի 2016թ. գործունեությունը և յուրաքանչյուր կազմակերպության իրականացրած ծրագրերը:

Դեկտեմբերի 7-ին հանդիպման մասնակիցներն անդրադարձել են առաջիկա անելիքներին և նախագծերին: Քննարկվել է նաև հիմնադրամի խորհրդի և անձնակազմի, անդամների փոփոխությունների հարցը: Կլոր սեղան հիմնադրամի տնօրենը և հյուրերը քննարկել են նաև Արևելքի հիմնադրամի կապը «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) հետ:
 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436