Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ալլա Սարկիսովան, «Երիտասարդները հանուն քրիստոնեության» ՀԿ-ի տնօրեն Արև Սարուխանյանն ու կազմակերպության կամավոր Անժելան, այցելեցին Ալավերդի քաղաքի ցերեկային կենտրոն: Այն իր 2018-19 թթ.-ի գործունեությունն իրականացնում է շնորհիվ վերոնշյալ կազմակերպությունների, ինչպես նաև՝ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության համաֆինանսավորման։ Այցելության նպատակներն էին՝ ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, բացահայտել ուժեղ և թույլ կողմերը, քաջալերել ուսուցիչներին և երեխաներին։


Կենտրոնում երեխաները սնվում են և հնարավորություն ունեն բարելավելու իրենց մայրենի և անգլերեն լեզուների, մաթեմատիկայի կրթական մակարդակը։ Նշված առարկաների մասնագետներն անհատական մեթոդով են աշխատատում յուրաքանչյուր աշակերտի հետ դասապատրաստման ընթացքում։ Արդյունքում էապես բարձրացել է երեխաների առաջադիմությունը: Իսկ կենտրոնի կամավորներն առօրյան դարձնում են ավելի ակտիվ և հետաքրքիր՝ խաղերի, էքսկուրսիաների և պատմամշակութային վայրեր, թանգարաններ այցելության միջոցով։ Կենտրոն է հաճախում սոցիալապես անապահով ընտանիքների 3-6-րդ դասարանների 30 երեխա։ Այս տարի կենտրոնն ունի 7 շրջանավարտ։


Կենտրոնի սոցիալական աշխատող Գայանե Շարբաթյանը պատմում է, որ կենտրոնի սաների ծնողների համար կազմակերպվող ամենամսյա սեմինար-հանդիպումները տալիս են հրաշալի արդյունք։ Ծնողների վկայությամբ՝ փոխվել է իրենց վերաբերմունքը երեխայի դաստիարակության նկատմամբ։ Սկսել են ավելի լավ ճանաչել իրենց երեխաներին։ Դաստիարակության մեջ նրանք այլևս չեն կիրառում բռնություն։ Չափազանց անկեղծ են, պատրաստ խոսելու իրենց անհանգստացնող հարցերի մասին։ Չնայած կենտրոնն ունի սենյակային և գույքային սուղ պայմաններ, բայց դա երեխաներին չի խանգարում իրենց ժամանակն արդյունավետ կազմակերպել դասերից հետո՝ հաճախելով Ալավերդի քաղաքի միակ ցերեկային կենտրոն, ձեռք բերելու նոր գիտելիք և հրաշալի ժամանակ անցկացնելու ընկերների հետ։

 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper