Նորություններ

2018թ. դեկտեմբերի 27-ին ութ սիրիահայ երիտասարդ ավարտեց վիդեոմշակման Adobe PremierePro ծրագրի մեկամսյա կուրսը՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում: Որպես ավարտական աշխատանք նրանցից յուրաքանչյուրը պատրաստել էր շուրջ 2 րոպեանոց հոլովակ, որտեղ կիրառել էր սովորած գիտելիքները` աշխատանք կադրերի և սլայդերի հետ, տիտրերի և ձայնի տեղադրում, կանաչ էկրանի կիրառում, գունային ուղղում, արագության կարգավորում և այլն: Ծրագիր իրականացնում է «Հալեպ» հայրենակացական բարեսիրական հասարակական կազմակերպությունը: 

 

 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper