Նորություններ

IMG 6081«Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) եվրոպական ֆորումը Բրյուսելում ամփոփել է տարեկան ժողովը: Միջոցառմանը մասնակցել է նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը: «Համաժողովի ընթացքում անդամները քննարկեցին, թե ինչպես աշխատել նոր՝ ընդգրկող մոդելով՝ «Ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի հիման վրա: Նոր սկզբունքի համաձայն՝ դաշինքի անդամների վճարած անդամավճարները մնում են տարածաշրջանային ֆորումների տիրապետության տակ, ինչը ֆորումների անդամներին ավելի մեծ ճկունություն է տալիս ծրագրեր իրականացնելիս»,- ասաց Նազարյանը:

Միջոցառման քննարկման մյուս թեմաներից է եղել ACT Alliance դաշինքի անդամների աշխատանքը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) համահունչ դարձնելը: «Ներկայացվեց ACT-ի հարցումը, որի նպատակն էր պարզել, թե անդամները հատկապես որ նպատակների իրագործման մեջ են ընդգրկված: Բացահայտվեց, որ դաշինքի անդամ հավատքահեն կազմակերպությունները և եկեղեցիներն առավելապես իրականացնում են գենդերային հավասարության և շրջակա միջավայրի պաշտպանության և պահպանության նպատակները»,- ընդգծեց Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:


IMG 6103Այնուհետև մասնակիցները պատմել են, թե յուրաքանչյուրն ինչպես է ընդգրկվել ԿԶՆ իրականացման գործընթացում: Կարեն Նազարյանը պատմել է, թե Կլոր սեղան հիմնադրամն ինչ է արել այդ առումով: «Մենք հոգևորականների և Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցների համար հատուկ դասընթաց անցկացրեցինք ԿԶՆ մասին: Փետրվարին հրավիրեցինք «Կայուն զարգացման նպատակները և Եկեղեցին» խորգրով համաժողովը, որի նպատակն էր պարզել, թե ինչպես և որքանով կարող է Հայ Առաքեական Եկեղեցին իր սպասավորներով ընդգրկվել ԿԶՆ իրականացման գործընթացում: Սակայն պետք է շեշտեմ, որ հանրության շրանում կա ԿԶՆ վերաբերյալ իրազեկության պակասի խնդիր»,- ընդգծեց Կարեն Նազարյանը:


Հանդիպման եզրափակիչ մասում մասնակիցները լսել են Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Եպպե Տրանհոլմ-Միկելսենին: Նա ներկայացրել է Եվրամիության օրակարգի առաջնահերությունները: Համաժողովի ավարտին մասնակիցները որոշել են հաջորդ հանդիպումն անցկացնել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper