Նորություններ

20190508 103022ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի արտակարգ իրավիճակների ծրագրի պատասխանատու Ալլա Սարկիսովան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական հարցերի բաժնի տնօրեն Տ. Մարկոս քհն. Մանգասարյանը Մայիսի 8-10 Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մասնակցեցին ACT Alliance-ի նախաձեռնած արտակարգ իրավիճակների պլանավորման և արձագանքման փորձնական սեմինարին: Այն նպատակ ուներ բարձրացնելու ACT Եվրոպական ֆորումի անդամների և նրանց գործընկերների կարողությունները՝ համակարգված, արդյունավետ և ժամանակին արձագանքելու Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներում ծագող ցանկացած արտակարգ իրավիճակներում:


Հանդիպմանը մասնակցում էին ACT հայաստանյան ֆորումի, Սերբիայի, Հունգարիայի, Չեխիայի, Ռուսական, ինչպես նաև Բալկանյան IOCC կազմակերպությունների հումանիտար պատասխանատուները:


Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները մանրակրկիտ քննարկեցին և ուսումնասիրեցին արտակարգ իրավիճակների նոր պլանը Նորվեգական եկեղեցու կողմից կատարված փոփոխություններով, ACT-ի արտակարգ իրավիճակների աձագանքման մեխանիզմները, դրանք իրականացնելու կարողությունները: Առաջարկվեց փոփոխել մասնակից կազմակերպությունների արձագանքման պլանը, այնուհետև լրացնել այն առցանց տարբերակով բոլոր կազմակերպությունների համար և պատրաստել գործողությունների պլաններ (contingency plans), որոնք հետագայում կկիրառվեն ծրագիր-առաջարկների մեջ:


Նաև քննարկվեց կարողությունների զարգացման անհրաժեշտությունը մասնակիցների համար և մշակվեց կարողությունների զարգացման ծրագիր:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436