Նորություններ

Ս/թ օգոստոսի 9-ից 15-ը Ծաղկաձորում ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ կայացավ համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադան, որին մասնակցեցին ընդհանուր առմամբ 150 աշակերտներ ՀՀ-ից, ԼՂՀ-ից և Սփյուռքի հայկական կրթօջախներից: Օլիմպիադայի նպատակն  է խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և կապվել Հայաստանյայց Առաքելական  Սուրբ Եկեղեցուն ու հայրենիքին:

 

 Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս տարի առաջին անգամ օլիմպիադայի շրջանակներում կազմակերպվեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի մրցույթ, որին մասնակցեցին 54 աշակերտներ: Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, որից հետո մասնակիցները ուղևորվեցին Ծաղկաձոր: Առարկայական օլիմպիադաներին մասնակցելուն զուգահեռ օրակարգում նախատեսված էին ազգային պարի ուսուցում, դասախոսություններ պատմամշակութային թեմաներով, ինչպես նաև մասնակիցների ուխտագնացություններ սրբատեղիներ և այցելություններ ՀՀ տեսարժան վայրեր, որ իրականացավ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ:

 

Համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադայի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի մրցույթի արդյունքներն ամփոփվեցին օգոստոսի 14-ին` մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառման ընթացքում՝ փաստելով, որ Հայագիտական համահայկական օլիմպիադան վաղուց դարձել է հայկական աշխարհի կարևոր դրսևորումներից մեկը` միավորելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու հայեցի կրթությամբ շահագրգիռ պատանիներին, ինչպես նաև խթանելով նրանց սերնդակիցների նրանց հետաքրքրությունը հայագիտական առարկաների նկատմամբ:

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436