Նորություններ

Սեպտեմբերի 2-ին Ժնևի էկումենիկ կենտրոնում բացվեց «Զի Ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք» (Հովհ. ԺԴ 19) խորագրով ցուցահանդես` նվիրված XX դարի առաջին ցեղասպանությանը` Հայոց Մեծ Եղեռնին: Ցուցահանդեսը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվը և Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը` աջակցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի:

Թեմատիկ ցուցավահանակների և գրքույկի միջոցով այցելուներին  ներկայացվեցին պատմական ամփոփ տեղեկություններ Հայաստանի ու հայ ժողովրդի, հանուն հայրենիքի և հավատքի հայոց դարավոր մաքառումների մասին, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արխիվային վավերագրեր և լուսանկարներ, համաշխարհային մամուլի էջերում տպագրված հոդվածներ, Եղեռնը վերապրած հայորդիների վկայություններ, Քրիստոնեական Եկեղեցիների պետերի գրություններ, Հայոց Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հայտարարություններ: 

 

Ցուցահանդեսի նյութերում տեղ են գտել նաև առաջին անգամ հրապարակվող արխիվային նյութեր, ինչպես օրինակ` Կ.Պոլսի Հայոց պատրիարքի նամակները:

Որպես խոսնակ` ցուցահանդեսի բացմանը հրավիրված էին Ֆրանսիայի հայոց թեմի Մարսելի և Հարավային շրջանի առաջնորդական փոխանորդ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը և ԵՀԽ գլխավոր քարտուղարի տեղակալ դոկտոր Իսաբել Ապավո Փիրին:

Հայոց Ցեղասպանությանը նվիրված նյութերի ցուցադրությունը կտևի մինչև սեպտեմբերի վերջ և հետագայում կկազմակերպվի նաև այլ երկրներում:

http://www.armenianchurch.org/index.jsp?sid=3&nid=2443&y=2013&m=8&d=5

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436