Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի հետ համագործակցությամբ, հունիսի 29-ին Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի մշակույթի տանը հանդես եկավ Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆը չի պակսիլ» տիկնիկային թատրոնի ներկայացմամբ։

Round Table Foundation puppet in Movses IMG 6457

Տիկնիկային ներկայացումն անցկացվեց «Կարապետ» թատերախմբի մասնակցությամբ։ Դերասաններն էին ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Բարսեղյանը, Սերգեյ Թովմասյանը և Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի տիկնիկավար-արտիստ Ռոբերտ Սարգսյանը։ Ներկայացումը նպատակ ուներ աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում, աջակցել սահմանամերձ վայրերի երեխաների գեղագիտական դաստիարակությանը այդ շրջաններում բնակվող երեխաների և պատանիների հոգևոր-բարոյական դաստիարակությանը։ Ներկայացմանը ներկա էր Մովսես գյուղի և հարակից համայնքների 120 երեխա դպրոցահասակ երեխա։

Round Table Foundation puppet in Movses IMG 6516

Կազմակերպիչները և դերասանները հույս հայտնեցին, որ մշտապես սթրեսային իրավիճակում ապրող սահմանամերձ գյուղերի և համայնքների երեխաների հոգեբանական իրավիճակի ամոքման լավագույն սպեղանի է տիկնիկային արվեստի միջոցով ներկայացում-տոնախմբությունների կազմակերպումը, ինչը միաժամանակ կնպաստի նաև երեխաների գեղագիտական դաստիարակությանը և կուղղվի նրանց հոգևոր և ուսումնակրթական կարիքների բավարարմանը:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436