Նորություններ

ՀԿՍ-ն մեկնարկում է ծառայությունների մատուցումը

 ՀԿՍ-ը, հաշվի առնելով սոցիալական և զարգացման ոլորտներում գործունեության ընթացքում ծրագրային աշխատանքի հիմունքների իմացության կարևորությունը, նախաձեռնել է կազմակերպել ծրագրային աշխատանքի ուսուցում մի քանի մոդուլներով: Սույն թվականինոյեմբերի 27-30-ը <<Բարեպաշտ սերունդ>> հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ ուսուցման առաջին մոդուլը` <<Մրցունակ ծրագիր-առաջարկի մշակում>> խորագրով: Ուսուցմանը մասնակցեցին ՀԿՍ 11 գործընկեր և հնարավոր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսուցման դասավանդողն էր ՀԿՍ մշտադիտարկման և գնահատման պատասխանատու Ղարիբ Հարությունյանը: Ուսուցման 4 օրերի ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին գիտելիքներ ու հմտություններ դրամաշնորհային ծրագիր-առաջարկների մշակման, ծրագրի կենսացիկլի, ծրագրի գաղափարի նախաձեռնման, շահագրգիռ կողմերի վերլուծության, կարիքների գնահատման, խնդիրների ծառի վերլուծության և ծրագիր-առաջարկի առանձին բաղադրիչների արդյունավետ մշակման վերաբերյալ /տրամաբանական կառուցվածք, նպատակ և խնդիրներ, ծրագրի նկարագրություն, աշխատանքային պլանի, բյուջեի կազմում և այլն/: Տեսական նյութի մատուցումն ուղեկցվեց գործնական ու խմբային աշխատանքների, խաղերով ու վարժանքներով: Մասնակիցները ստացված գիտելիքները կիրառեցին 2 խմբով` կոնկրետ ծրագիր-առաջարկներ մշակելու միջոցով:

Ինչպես յուրաքանչյուր օրվա, այնպես էլ ուսուցման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան գնահատելու դասընթացի կազմակերպչական, բովանդակային մասերը և դասավանդողի աշխատանքը:

Ուսուցման մասնակիցներն առաջիկայում ՀԿՍ-ին ներկայացնելու են ծրագիր-առաջարկներ: Այդ առաջարկներից մրցութային կարգով ընտրող հանձնաժողովի կողմից գնահատման չափանիշներին համապատասխան ընտրվելու են մի քանիսը, որոնք ֆինանսավորվելու են ՀԿՍ կողմից:

ՀԿՍ-ն պլանավորում է ուսուցման նմանատիպ մոդուլների շարունակական կազմակերպումը Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցների և համայնքային խմբերի համար:

 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436