Առաքելություն

ՀԿՍ-ի առաքելությունը

ՀԿՍ առաքելությունն է նպաստել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում աղքատության նվազեցմանը, հոգևոր-բարոյական արժեքներով առաջնորդվող, օրինականության և արդարության սկզբունքներով ապրող հասարակության կայացմանը, ինչպես նաև խաղաղությանն և տարածաշրջանային հաշտեցմանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը դիակոնիկ ու զարգացման ծրագրերի իրականացման միջոցով:

ՀԿՍ-ի տեսլականը

ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդիկ ապրում են հավասար իրավունքներ և հնարավորություններ ընձեռող, սոցիալական արդարություն ու արժանապատիվ կյանք վայելող, օրինապաշտ և քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, խաղաղություն և բարեկեցիկ պայմաններ ապահովող հասարակությունում:

Արժեքներ և առաջնորդող սկզբունքներ

ՀԿՍ-ն կարևորում է քրիստոնեական հիմնարար արժեքների` սիրո, հավատի ու հույսի, գործուն դրսևորումը: Հիմնվելով այն աստվածաշնչան համոզմունքի վրա, որ մարդիկ ստեղծվել են Աստծո պատկերով և նմանությամբ և պետք է արժանանան հավասար վերաբերմունքի, ՀԿՍ-ն իր աշխատանքում առաջնորդվում է հետևյալով`

  • Պահպանել քրիստոնեական, համամարդկային, ազգային և մշակութային արժեքները,
  • Հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,
  • Հոգածություն  ցուցաբերել հանրության  սոցիալապես  խոցելի  խմբերի  կարիքների նկատմամբ,
  • Պահպանել շրջակա միջավայրը,
  • Կարևորել հաշվետվողականությունը, թափանցիկությունը և մասնակցայնությունը, փոխվստահությունը, անկողմնակալությունը և հետևողականությունը,
  • Գրանցել գործունեության բարձր արդյունավետություն և ազդեցիկություն,
  • Իրականացնել մատուցված ծառայությունների, ստացված արդյունքների և ազդեցության շարունակական գնահատում և ըստ անհրաժեշտության փոփոխություններ,
  • Խրախուսել թիմային աշխատանքը և համագործակցությունը:

                        

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper