ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր ծրագրերի շրջանակում նպաստել է Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերին կից գործող սոցիալ-կրթական կենտրոնների ստեղծմանը և գործունեությանը: Կենտրոնները ծավալում են կրթական, սոցիալական, երիտասարդական, հոգևոր-մշակութային գործունեություն և տարբեր ծառայություններ են մատուցում սոցիալապես անապահով ընտանիքներին և խոցելի խմբերին: Կենտրոնները հատուկ ուշադրություն են դարձնում երեխաների, միայնակ կանանց, տարեցների և հատուկ կարիքներով անձանց հետ աշխատանքին: Ներկայում Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել և գործում են հետևյալ սոցիալական կենտրոնները՝ 

  1. Աշտարակի «Սբ. Մարիանե» սոցիալական կենտրոն՝ Արագածոտնի մարզ,
  2. Սաղմոսավանի սոցիալական կենտրոն՝ Արագածոտնի մարզ,
  3. Գավառի սոցիալական կենտրոն՝ Գեղարքունիքի մարզ ,
  4. Վարդենիսի սոցիալական կենտրոն՝ Գեղարքունիքի մարզ,
  5. Գյումրիի սոցիալկան կենտրոն՝ Շիրակի մարզ,
  6. Իջևանի «Արևիկ» սոցիալական կենտրոն՝ Տավուշի մարզ, 
  7. Վանաձորի սոցիալական կենտրոն՝ Լոռու մարզ,
  8. Գայի սոցիալական կենտրոն՝ Արմավիրի մարզ
  9. Քարակերտի սոցիալական կենտրոն՝ Արմավիրի մարզ
  10. Ջրվեժի սոցիալական կենտրոն՝ Կոտայքի մարզ: 

 

«Քրիստոսն է իմ պաշտպանը», հայացքներ Հայաստանից
30 Մրտ 2020
Հարավային Կովկասում վիրուսի առաջին դեպքերը հայտնաբերվել են փետրվարի վերջին՝ Իրանի բռնկումից անմիջապես հետո: Մինչև այժմ Հայաստանը գրանցել է դեպքերի ամենաբարձր ցուցանիշը՝ 482 դեպք մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ: Հայաստանը Հարավային…
Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գումարեց 2020 թ. առաջին նիստը
12 Մրտ 2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգ Զ Չորեքչյան դահլիճում տեղի ունեցավ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 2020 թ. առաջին նիստը: Այն նախագահում էր ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ.…
«Երիտասարդները հանուն բնապահպանության» ծրագիրը  Գայ համայնքում
05 Փտր 2020
ՀԿՍ-ն աջակցում է «Երիտասարդները հանուն բնապահպանության» ծրագրի իրականացմանը, որի նպատակն է՝ բարձրացնել բնակչության իրազեկվածությունը շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ և նպաստել համայնքներում բնապահպանական մտածելակերպի ձևավորմանը ու մաքրության պահպանմանը:   ՀԱԵ Արմավիրի…
Համայնքների մասնակցային կարիքների գնահատում
01 Փտր 2020
Տեխնիկական առաջադրանքՀամայնքների մասնակցային կարիքների գնահատում(սոցիալական կենտրոնների համար՝ իրենց կողմից սպասարկվող համայնքների վերաբերյալ) Աշխատանքի անվանումը՝ Համայնքային մասնակցային գնահատման խորհրդատուԾրագրի անվանումը՝ Աջակցություն ՀԱԵ թեմերին կից գործող սոցիալական և կրթական կենտրոններին՝ կայունության պլանների…
Համայնքների և սոցիալական կենտրոնների քարտեզագրմանը նվիրված աշխատաժողով
24 Հնվ 2020
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հինադրամն իր գործընկերների համար անցկացրեց համայնքների և սոցիալական կենտրոնների քարտեզագրմանը նվիրված երկօրյա աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցեցին Հայ Առաքելական եկեղեցու թեմերին կից՝ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, գործող սոցիալական…
Նոր «Խաղաղության գրադարան»՝ Շիրակի թեմում
26 Դկտ 2019
Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանում իրականացվեց «Խաղաղության գրադարան» ծրագիրը։ Ծրագրի նպատակն էր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանը համալրել քաղաքագիտական և մասնագիտական գրականությամբ։ Գրադարանին նվիրաբերվեց 20 միավոր քաղաքագիտական, քաղաքական և գեղարվեստական…
«Համայնքային զարգացման, խաղաղաշինության և արտակարգ իրավիճակների արձագանքման գործում կարևոր և նշանակալի է Կլոր սեղան հիմնադրամի դերը»,- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս
10 Դկտ 2019
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր տարեկան ամփոփիչ միջոցառման ընթացքում ամփոփեց 2019 թ. գործունեությունը: Հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի դահլիճում: Տարեկան միջոցառմանը…
Ծառատունկ Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի բակում
02 Դկտ 2019
Արագածոտնի Թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի մոտ 30 անդամ՝ երեխաներ, մեծահասակներ, աշխատակազմ և կամավորներ, կենտրոնի այգում իրականացրեցին ծառատունկ: Armenia Tree Project ծրագրի հետ համագործակցության արդյունքում ծրագիրը կենտրոնին տրամադրեց 26 տնկի,…
«Բացատում»՝ Սաղմոսավանի Հայորդաց տանը
11 Նյմ 2019
ՀԱԵ Արագածոտնի թեմի Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի և Սաղմոսավանի Հայորդաց տան սաների մասնակցությամբ Սաղմոսավանի նորակառույց Հայորդաց տան դահլիճում ցուցադրվեց բնապահպանական բովանդակությամբ «Բացատում» թատերական ներկայացումը: «Սուրբ Մարիանե», ինչպես նաև Սաղմոսավանի…
Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է սոցիալական ձեռնարկությունների դասընթացի ֆոնդհայթայթման հիմունքների փուլը
24 Հկտ 2019
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ մեկնարկել է սոցիալական ձեռնարկությունների հիմնադրմանն ուղղված դասընթացի երրորդ փուլը: Հայ Առաքելական Եկեղեցու թեմերին կից Կլո սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սոցիալական կենտրոնների, ինչպես…

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436