Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի արտակարգ իրավիճակների ծրագիրը նպաստում է դիմակայելու աղետներին և կյանքի կոչելու տուժածներին, ինչպես նաև ամրապնդելու գործընկերների նախապատրաստվածությունը աղետներին` կարևորելով սոցիալ-հոգեբանական աջակցությունն արձագանքման գործողություններում:
Լինելով Եկեղեցիների համատեղ գործողություն Ալյանսի անդամ`ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի արտակարգ իրավիճակների ծրագիրը նպաստում է դիմակայելու աղետներին և կյանքի կոչելու տուժածներին, ինչպես նաև ամրապնդելու գործընկերների նախապատրաստվածությունը աղետներին, կարևորելով սոցիալ-հոգեբանական աջակցությունն արձագանքման գործողություններում: 2010թ-ին Կլոր սեղանը ստեղծեց գործընկերների ցանց, միավորելով ՀԿ-ների և հոգևորականների բոլոր թեմերից, իսկ հետագայում նաև՝ Ալյանսի հայստանյան ֆորումի անդամները: Ցանցի անդամները վերապատրաստվել են ավելի արդյունավետ գործելու և արագ արձագանքելու արտակարգ իրավիճակներում և կոնֆլիկտների ժամանակ, փորձառություն ունեն աշխատելու սիրիահայ փախստականների հետ և առաջնորդվում են միջազգային ստանդարտներով ու կանոններով իրենց արձագանքման գործողություններում: Սա ապահովում է լավագույն հնարավոր փորձի կիրառումը փախստականների խնդիրների հետ առընչվելիս, նրանց մարդասիրական օգնություն եւ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու ընթացքում:
ՀԿՍ-ն միակ կազմակերպությունն է արտակարգ իրավիճակների ոլորտում, որը ներկայացնում է հայ եկեղեցին և աշխատում գործընկերների հետ, որոնք վերապատրաստվել են սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու աղետյալներին արտակարգ իրավիճակներում և ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը:
Ջանքերի, ռեսուրսների և համակարգված գործունեության միավորումը կնպաստի լուծելու աղետյալ և խոցելի բնակչության բարեկեցությունը: Հայաստանյան Կլոր սեղանը ձգտում է միավորել վերականգնման բոլոր բաղադրիչները փախստականների ժամանելուն պես` հումանիտար օգնություն, հոգևոր, հոգեբանական, սոցիալական և բարոյական աջակցությունը, նպաստելով աղետյալների կարողությունների զարգանցմանը և կայունացմանը: Հոգևոր և բարոյական աջակցությունը, որ փախստականները ստանում են հոգևորականների կողմից կանոնավոր հաղորդակցման և խորհրդատվության միջոցով, նպաստում է նրանց հարմարվողականության և սոցիալ-հոգեբանական կարողությունների զարգացմանը:
Գործընկերների ցանցի և Ալյանսի հայաստանյան ֆորումի հետ համագործակցությունը հնարավորություն կտա ՀԿՍ-ին ավելի արդյունավետ կազմակերպել արձագանքման գործողություններն արտակարգ իրավիճակներում, քանզի աղետների ռիսկերի նվազեցման և կանխման հետագա զարգացումը ամենակարևոր նախապայմանն է հանդիսանում երկրի կայուն զարգացման համար: Սրան հասնելու համար Հայաստանյան Կլոր սեղանը կաշխատի իրազեկման, ուսուցման ուղղությամբ, ինչպես նաև` գործնական աջակցություն ցուցաբերելու արտակարգ իրավիճակներում: